Սպորտ

ba44a13c-3326-4ec4-bbb9-9ecd70f9b7a2-2576-0000035c111f25abՖուտբոլ

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դիտարկելու է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչին գնելու տարբերակը, հայտնում է АS-ը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Յովիչը դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողը ներկայումս գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:
***

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Բորնմութին»: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով:
«Չելսին» 47 միավորով չորրորդն է: Նույնքան է վաստակել նաև 5-րդ տեղում ընթացող «Արսենալը»: «Բորնմութը» 33 միավորով 10-րդն է:

***

Հռոմի «Լացիոյի» ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս» եւ հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է Իտալիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը: Կես տարվա վարձակալության համար «Յուվենտուսը» վճարել է 600 հազար եվրո:
31-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» խաղացել է 2009-2010 եւ 2012-2016 թվականներին՝ դառնալով Իտալիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր:
***

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» կարող է չկայանալ:
Նախօրեին կատալոնական ակումբը պաշտոնապես հայտնել էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով կանցկացնի անգլիական ակումբում, սակայն ավելի ուշ կայքից հեռացրել է այդ լուրը:

Նյութը պատրաստեց Վահագ Ջամալյանը

Թողնել մեկնաբանություն