Պենտագոնը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպերը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մասնակցել  հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

14f15c08033a97a1a6c4f591836aa3f3_l

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, միջոցառման ընթացքում նա ելույթ է ունեցել, որում բարձր է գնահատել հայկական զինված ուժերի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում: Նա ընդգծել է Հայաստանի հավատարմությունն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» խաղաղապահ առաքելությանը և ընդգծել է, որ Հայաստանը այն երկրների հնգյակում է, որոնք, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ,  Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում:

Պենտագոնի ներկայացուցիչը հպարտությամբ է խոսել Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի 15-ամյա համագործակցության մասին: Եզրափակելով ելույթը՝ Լաուրա Կուպերը հայտնել է Հայաստան այցելելու հետաքրքրության, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում կապերը խորացնելու ուղիներ որոնելու, ազատ և զարգացող Հայաստանին աջակցելու, միջազգային և գլոբալ անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատելու ցանկության մասին:

Նյութի աղբյուր:

Թողնել մեկնաբանություն