Գործադուլներ են սկսվել Գերմանիայի ութ օդանավակայաններում

17-770x510Գերմանիայի ութ օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները ձեռնամուխ են եղել նախազգուշական գործադուլների: Ինչպես հունվարի 15-ին հայտնել Է DPA գործակալությունը, դրանք Verdi արհմիության կոչով անցկացվում են Բրեմենում, Համբուրգում, Հաննովերում, Դրեզդենում, Լայպցիգում, Մյունխենում, Էրֆուրտում, ինչպես նաև Մայնի Ֆրանկֆուրտի ավիահանգույցում, որը խոշորագույնն Է երկրում: Գործադուլները կավարտվեն տարբեր ժամերի՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ 00:00-ն: Գերմանիայի օդանավակայանների միավորման տվյալներով այդ ընթացքում դրանք կխախտեն 220 հազար ուղևորների ծրագրերը: Առայժմ հայտնի չԷ, թե քանի չվերթ Է չեղարկվելու: Հայտնի Է, որ միայն Մայնի Ֆրանկֆուրտում չեղարկված Է չվերթների գրեթե կեսը՝ 1200-ից 570-ը:

Նյութը պատրաստեց Եվա Սարգսյանը

Թողնել մեկնաբանություն