Իսահակյանական քննարկում Ավագ դպրոցի ընթերցասրահում

Հունվարի 15-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում իններորդ և տասներորդ դասարանցիները «Կարդում ենք դասական արձակ» նախագծի շրջանակներում քննարկեցին Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից: Յուրաքանչյուր սովորող տանը կարդացել, վերլուծել կամ ձայնագրել էր գրողի ստեղծագործություններից մեկը, ինչն էլ ներկայացնում էին քննարկմանը: Վերլուծությունները ներկայացնելիս սովորողները նաև մեկնաբանում էին իրենց տեսանկյունից: «Արևի մոտ» պատմվածքը քննարկելիս ես հիշեցի իմ սիրած երգերից մեկի տեսահոլովակը:

Տեսանյութը և պատմվածքը, իմ կարծիքով, շատ նման են իրար: Պատմվածքում որբ տղան երազում է մոտ լինել արևին, իսկ տեսանյութի տղան՝ լինել լուսնի հակառակ կողմում: Երկուսն էլ քնած ժամանակ երազում հասնում են իրենց ուզածին, ընկերանում հովվի հետ: Տեսանյութում հովվի միջի լույսը մյուսների նման հանգչում է: Եվ, եթե տղան մտներ այդ ամբոխի մեջ, նրա լույսը նույնպես կհանգչեր, և նա էլ միշտ տխուր կլիներ: Բայց տղան մտավ և լուսավորեց բոլորին: Իսկ պատմվածքում բոլորը գտան իրենց սրտում ապրող արևը:
Վերջում տղաները արթնացան:

Երանի ոչ ոք չկորցնի իր միջի արևը։

Քրիստինա Մեսրոպյան

1 comments

Թողնել մեկնաբանություն