Bloomberg-ն անվանել է համաշխարհային տնտեսության 2019թ․ ռիսկերը

default

РБК-ն տեղեկացնում է, որ ըստ Bloomberg գործակալության հաջորդ տարվա կանխատեսման՝ 2019թ․երկրների միջև առևտրային հակամարտությունները դաժան կլինեն։ ԱՄՆ նախագահի անկանխատեսելիության հետևանքով իրադարձությունների զարգացման տեսակները կարող են տարբեր լինել՝ լարվածության թուլացումից մինչև «երկու խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լայնածավալ տնտեսական պատերազմը։ Փորձագետների կարծիքով պետք է հետևել երեք թեմաների՝ 1. կարո՞ղ են արդյոք ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն պայմանավորվել փոխադարձ առևտրի մասին։ 2.Վաշինգթոնը նոր տուրքեր կսահմանի՞ եվրոպական, կորեական և ճապոնական ավտոմեքենաների ու պահեստամասերի համար և 3. կվավերացնի՞ արդյոք ԱՄՆ Կոնգրեսը Մեքսիկայի և Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը։
Այս ուղղություններից առաջացած խնդիրները կազդեն համաշխարհային տնտեսության վրա։

Աղբյուրը news.am

Նյութը պատրաստեց Միլենա Թորսյանը

Թողնել մեկնաբանություն