Գրքի քննարկում «Կարդում ենք» նախագծի շրջանակներում

Դեկտեմբերի 6-ին ավագ դպրոցի գրադարանում տեղի ունեցավ Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» գրքի քննարկումը: Ներկա էին ավագ դպրոցի սովորողները և դասավանդողներ: Կազմակերպիչը 11-րդ դասարանի սովորող Շուշան Ադամյանն էր: Քննարկումը անցավ 3 տարբեր ուղղություններով՝ սեր, դատավարություն և գրագիտության դերը մարդու կյանքում: Շուշանը պատրաստել էր հետաքրքիր հարցեր, որոնք էլ ավելի բորբոքեցին քննարկումը: Դրանցից ամենահիշարժանը Հաննայի գրագիտության և ամոթի հարցն էր, որը քննարկողներին բաժանեց 2 մասի. մի մասը կարծում էր, որ ավելի լավ կլիներ՝ Հաննան խոստովաներ, որ անգրագետ է և ավելի մեղմ պատժվեր, իսկ մյուսները կարծում էին, որ Հաննայի համար ավելի լավ էր դատապարտվելը: Եղան հարցեր, որոնց շուրջ չեկանք ընդհանուր հայտարարի, քանի որ ամեն մեկս մնացինք մեր համոզմանը: Մեզանից մի քանիսը կարծում էր, որ Հաննան երբեք էլ չի սիրել տղային: Իսկ իմ կարծիքով նրանց սերը ժամանակի ընթացքում վերածվել էր հոգատարության:

Քննարկումը բավականին հագեցած և հետաքրքիր էր, ինչի ապացույցը հասարակագիտության ուսուցիչ ընկեր Վարդանի հետ հաջորդ ժամին ունեցած  կարծիքների փոխանակումն էր։

Կադրեր քննարկումից.
Լուսանկարները՝ Եվա Սարգսյանի

This slideshow requires JavaScript.

Նյութը պատրաստեց Գոհար Սմբաթյանը