Սպորտ

BA44A13C-3326-4EC4-BBB9-9ECD70F9B7A2-2576-0000035C111F25AB

Ֆուտբոլ

«Սենտ Էթյենի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը «Բորդոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել:
Առաջին խաղակեսում «Սենտ Էթյենի» դարպասապահ Ստեֆան Ռուֆյեն պատահմամբ ծնկով հարվածել է թիմակցի գլխին: 29-ամյա ֆուտբոլիստն ուշագնաց է եղել, իսկ նրա գլուխն արնահոսել է:
Սուբոտիչը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա վիճակը նորմալ է:Այդ խաղում «Բորդոն» տնային հաղթանակ է տարել 3:2 հաշվով:
***
Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականատեր Դեւիդ Բեքհեմը 10 տարվա պայմանագրի առաջարկ է արել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին:
***
«Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի նորամուտը կլինի 2020թվականին:

Շախմատ

Թուրքիայում ավարտված շախմատի պատանեկան համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ռուսների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:  Հաղթանակներ տարան Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, ոչ ոքի խաղացին Շանթ Սարգսյանն ու Արմեն Բարսեղյանը:
Հայաստանի թիմը 6 հաղթանակի եւ 3 պարտության արդյունքում 12 միավորով գրավեց 6-րդ տեղը:

Թենիս

Հայտնի են Դոհայի մրցաշարի մասնակիցները: Քաթարում կխաղան աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, Ռուսաստանի առաջին ռակետ, Կարեն Խաչանովը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, իտալացի Մարկո Չեկինատոն, բելգիացի Դավիդ Գոֆենը, վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը, հաղորդում է Tennis World USA-ը:
Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը:

Նյութը կատարեց` Վահագ Ջամալյանը

Թողնել մեկնաբանություն