Տարածաշրջանային նորություններ

Հայաստան

Հայաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն ընտրողների 75,7 տոկոսը միանշանակ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, 14.6%-ը հայտնել է, որ հնարավոր է՝ մասնակցի, իսկ հաստատ չի մասնակցելու հարցվածների 5,7 տոկոսը: «Ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է կուսակցությունների «Իմ քայլը» դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3.8 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը»,-ասել է «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:  Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

Աղբյուրը

Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգությունը չորս մարդու կյանք է խլել

Իրանի արևմուտքի Քերմանշահի նահանգում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 16 հոգի տուժել են:
«Այդ պատահարի հետևանքով, ցավոք, զոհվել Է չորս մարդ, 16 հոգի տուժել են»,- գործակալությունը մեջբերել Է նահանգի իրավակարգի ուժերի ղեկավար Մանուչեհր ԱմանԷլահիի խոսքը: Գործակալության տվյալներով՝ Չաման ոչ մեծ քաղաքում դեկտեմբերի 5-ի երեկոյան հրաձգությունն սկսել Էր հարսանիքի հյուրերից մեկը, որը հանել Էր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու կրակ բացել այլ հյուրերի հետ տեղի ունեցած վեճից հետո: Հրաձգությունից հետո 20 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժածներից չորսն ավելի ուշ մահացել են: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հրաձիգին ու ևս երեք մարդու:
Աղբյուրը

Թբիլիսիում բերման է ենթարվել Վրաստանի նախագահի փեսան

Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին:  Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել Է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել Էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Հատուկ գործողությունն անցկացվել Է գիշերը:
Գոգոչուրին առաջին անգամը չԷ, որ հայտնվում Է հասարակայնության ուշադրության կենտրունում: Հուլիսին նա հիվանդանոց Էր ընկել ոտքին դանակով հասցված երեք վերքով:
Ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրին հրազենային վերքեր Էր ստացել:
Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն Է:

Աղբյուրը

Նյութը պատրաստեց Եվա Սարգսյանը

Թողնել մեկնաբանություն