Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժում

Без названия (1)Երևանի քաղաքապետարանն սկսել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժումը: Դրանց շարքում են «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ին և «Համանվագ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանները: Քաղաքապատերանի աշխատակիցների գործողություններին փորձում էին ընդդիմանալ սրճարանի աշխատողները՝ կազմակերպելով բողոքի ակցիա: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ատլանտիս Գարդեն»-ը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի նկատմամբ և քաղաքապետարանի գործողությունները օրենքի սահմաններում են:

«Տարածքը պատկանել է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին, որը ենթավարձակալության իրավունքով փոխանցված է եղել «Ատլանտիս Գարդեն»-ին: «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի իրավունքները օրենքով սահմանված կարգով դադարեցվել են, և դրա մասին գրանցվել է Կադաստրի կոմիտեում։ Դադարեցվել է նաև ենթավարձակալության իրավունքը»,- նշեց Մարտիրոսյանը:

Աղբյուրը

Պատրաստեց ԵՎա Սարգսյանը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s