Քննարկում «Եղիշե Չարենց» ֆիլմի առիթով

3-4-e1552504748105Եղիշե Չարենցի ծննդյան 122 ամյակի առիթով կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմից հետո՝ քննարկման ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ մեր պատկերացումը կարծրատիպային է մեր մեծ բանաստեղծի մասին։
Քննարկմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Նա ուսումնասիրել է, թե Չարենցը տարբեր ժամանակներում ինչպես է մեկնաբանվել։ Հաստատվեց Չարենց – քաղաքականություն կապը, որովհետև ըստ պատգամավորի քաղաքականությունից կտրված մարդը, համենայն դեպս որպես գրող Չարենց, չէր լինի։ դրա պատճառն այն է, որ Չարենցի բոլոր տեքստերը իրենց բոլոր նյարդերով կապված են պետության, պետականության, հասարակության, համամարդկային արժեքների կամ այդ արժեքների ժխտման հետ։

Աղբյուրը

Պատրաստեց Ֆելիքս Եղիազարյանը

Թողնել մեկնաբանություն