Սպորտ

ba44a13c-3326-4ec4-bbb9-9ecd70f9b7a2-2576-0000035c111f25ab

Ֆուտբոլ

«Ալավեսի» դեմ խաղում Լուկաս Վասկեզը չէր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, և փաստացի Սոլարին նրան հանգստի հնարավորություն էր տվել Կլասիկոյից առաջ։

Սոլարին թիմը գլխավորելու օրվանից ցույց էր տվել իր համակրանքը Լուկասի նկատմամբ, և քչերն էին կարծում, որ Վասկեզը չի լինի «Բարսելոնայի» դեմ խաղի մեկնարկային կազմում։

Բարսելոնայի» կազմում իր խաղով առանձնացավ Մալկոմը, ով, կարելի է ասել, դուրս էր եկել խաղադաշտ Մեսսիի փոխարեն, և նրա ուսերին մեծ պարտավորություն էր դրված։ Բրազիլացին հիանալի խաղ անցկացրեց և մշտապես ճնշում էր գործադրում «Ռեալի» պաշտպանության աջ թևի վրա։ Եվ ի վերջո նա նաև դարձավ «Կապտանռնագույնների» միակ գոլի հեղինակը:

***
«Նապոլին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել մոտ 200 միլիոն եվրո, հաղորդում է Tuttosport-ը: Նեապոլյան ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանում իրական պայքար տանել Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի չեմպիոնական տիտղոսի համար:

Բյուջեն մեծացնելու համար «Նապոլին» մտադիր է վաճառել կիսապաշտպաններ Մարեկ Համշիկին, Ալանին եւ հարձակվող Դրիս Մերտենսին:

***

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզային, հաղորդում է Football Espana–ն։ «Ֆիորենտինան» 21–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է ստանալ 60 միլիոն եվրո։

Կյեզայի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ Թուրինի «Յուվենտուսը», Մյունխենի «Բավարիան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»։

***
«Բարսելոնան» հրաժարվել է արտագնա խաղերի համար նախատեսված սպիտակ համազգեստ ունենալու մտքից, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ ծրագրվել էր, որ Nike-ը կատալոնական ակումբի համար սպիտակ համազգեստ է արտադրելու 2020/21 մրցաշրջանից: Սակայն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ նոր մարզաշապիկը շատ նման է եղել Մադրիդի «Ռեալի» տնային խաղերի համազգեստին:

Նյութը պատրաստեց ` Վահագ Ջամալյանը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s